Գրիգոր եպիսկոպոսը (1058-1116) վանքի «Մեծ դարպաս» կոչված գլխավոր մուտքն արևմտյան կողմից տեղափոխում է արևելյան կողմ։ Այս նոր կամարակապ դարպասի վրա եպիսկոպոսը 1087 թվականին կառուցում է Սուրբ Աստվածածին երկհարկանի դամբարան-եկեղեցին։ Սյունյաց ճարտարապետական դպրոցի հուշարձանների շարքում յուրահատուկ տեղ են գրավում երկհարկանի դամբարան-եկեղեցիները։ Սյունիքում հայտնաբերված է համանման երեք հուշարձան, ընդ որում բոլոր դեպքերում պահպանված է կոմպոզիցիոն միևնույն սկզբունքը. առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի մատուռ-եկեղեցին։ Բոլոր երեք դամբարան-եկեղեցիները, (Եղեգնաձորի շրջանում գտնվող Ցաղացքարի վանքը, Վահանավանքը և Տաթևի վանքը), խիստ կերպով տարբերվում են միմյանցից և ունեն միանգամայն տարբեր հատակագծային և տարածական լուծումներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջին հարկը հիմնականում նախատեսվել է որպես դամբարան նշանավոր իշխանների և հոգևորականների համար, իսկ բուն եկեղեցին, որտեղ բարձրանում են քարե աստիճաններով, երկրորդ հարկում է (գմբեթավոր, առանց խորանի փոքրիկ մի եկեղեցի)։ Գրիգոր եպիսկոպոսի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցիով կառույցը ամբողջացել է։
1931 թվականի ապրիլի 27-ին ութ բալանոց երկրաշարժի հետևանքով Տաթև վանական համալիրը հիմնովին վերածվում է ավերակների, իսկ 1968 թվականին` քանդվել է նոր սեյսմիկ ցնցումներից։ 1970-ական թվականներից սկսվել է համալիրի շինարարական աշխատանքները, ավարտին են հասցրել Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր...
Read moreMet de Wings of Tatev, een kabelbaan van 5,7km, brengt in 12 min over de Vallei met prachtige vergezichten na het Tatev Klooster, ook hier had je weer prachtige...
Read morePart of the...
Read more