Երեկ այցելեցինք լողավազանը։ Հաճելի տեղ է, գեղեցիկ կահավորված, մանավանդ ամառվա տապին։ Բայց... Եղավ մեկ բայց և այդ բայցը հայտնվեց նույնքան անսպասելի ինչպես և անհետացավ։ Մենք 5 հոգի էինք։ Մի կերպ գտանք 3 հանգստի աթող։ Տեղավորվեցինք։ Մոտեցան երկու երիտասարդ և քաղաքավարի խնդրեցին 1 աթոռ առանց մեր մոտից հեռացնելու։ Դե համաձայնեցինք։ Մի որոշ ժամանակ հետո հեռացան։ Դե մեզ էլ մի քիչ նեղված էր (հինգ հոգով երկու աթոռին) ու մենք վերադարձանք մեր զբաղեցրած երրորդ աթոռին։ Ու այստեղ մի ուրիշ երիտասարդ, շատ խրոխտ ու նախօրոք արդեն հաղթանակած մոտեցավ ու արտաբերեց. "ԶԱՆԻԹ Ա". Ասում եմ, ճիշտ ա, էտ մենք ենք "զանիթ" արել (դե ստիպված խոսում եմ իրեն պարզ լեզվով, որ հասկանա։ Իսկ ինքը, թե "ՉԷ, ԶԱՆԻԹ Ա "։ Այստեղ ստիպված պատմեցի առաջին պատմությունը ու նշեցի, որ ժամանակավոր երկու քաղաքավարի (իր լեզվով ասած "հասգըցող") տղաների էինք զիչել ու հիմա հետ ենք վերցրել։ Իսկ աթոռը նույնիսկ իր տեղը չի փոխել։ Սա էլ նորից արտաբերեց. "ԶԱՆԻԹ Ա" Չդիմացա ու լրիվ անցա իրա լեզվով։ Ասում եմ, բայց արդեն բարձր տոնով... Արա ախպեր, ի՞նշ էս ուզըմ, ասածդ ի՞նչ ա, ընչի՞ ա զանիթ։ Հիմա ուշադրություն, նրա պատասխանը, "Որովհետև կնոջ համար ա": Բարկությունս բարձրանում է, բայց մյուս կողմից էլ ծիծաղս է գալիս։ Ասում եմ, թե էտ ինչ կապ ունի թե ում համար է, մյուս կողմից էլ պատրաստ եմ զիջելու, բայց մի փոքր հարգալից դիմելու դիմաց։ Մի վայրկյան անց անհետացավ։ Աթոռը մնաց իր տեղում, մեր մոտ։ Ճիշտն ասած մտքովս անցավ դիմել լողավազանի աշխատակիցներին, բայց հետո զարմանքով նկատեցի, որ այս երիտասարդը հենց աշխատակիցն էր, տոմս էր վաճառում։ Էլ ինչ ասեմ։ Հիմա պատասխանատուներին. Գեղեցիկ տեղ է։ Վատ չի կահավորված։ Մի քիչ ներդրում անձնական իրերը պահելու խցիկների համար ու քանի չէի մոռացել ... մի փոքր աշխատանք անձնակազմի հետ, հարգալից վերաբերմունք հաճախորդների հետ, նաև ժպիտ, եթե դեմքի մկանները բավարար զարգացած են, թե չէ այսպիսի (մի կողմից խայտառակ, իսկ մյուս կողմից ծիծաղելի) պատմությունները վատ պատկեր են թողնում ներսի ու հատկապես դրսի...
Read moreThis special place is used by groups or families to make barbecue parties. There is a nearby river . The place is beautiful,but the toilets near the main entry are old,not clean and desperate!! Of course, there are other toilets which are newer and more clean and there are places for kids to play and also small water park. The place...
Read moreThis weekend I discovered a camping spot just 35 minutes from Yerevan : It’s the perfect place to escape the summer heat with a refreshing pool, breathtaking views, and a beautiful church on the hill to explore.
The staff are warm and welcoming, A great hidden gem for a weekend...
Read more