the center of the church interior, arched pendentives support the drum and dome above. High-relief carvings of mythical creatures adorn each of the four stone panels between the pendentives and base of the drum. Small vertical windows around the drum as well as small windows at each of the four façades let light into the main floor below. A semi-circular apse is located at the eastern wall of the structure and small "studies" or prayer rooms are adjacent on either side. The arched window above the apse is divided by a single column for decorative and...
Read moreԱրենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Ըստ արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321թ., ճարտարապետն է Մոմիկը։
Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։
Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840թ. երկրաշարժից։ 1967-1972թթ կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998թ. եկեղեցու գմբեթը վերականգնել են իր նախնական տեսքով։
Եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։
Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։
Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։
Բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են։
Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ 14-17դդ խաչքարեր և...
Read moreA beautiful place... It will take some 25 minutes to get there from the main road... Just go the center of the village Areni. Turn left and go towards the huge rocks... Ask the villagers to help you with the way. The monastery is a small, cozy one... It looks like Noravank.. But the details differ... A beautiful scenery awaits if you...
Read more