Standing against the upper part of the village of Dzoragyugh, and facing the old Erivan Fortress on the left bank of the River Hrazdan, a hermitage-monastery was functioning since the earliest Christian era. This spacious complex, surrounded by a high, fortified wall, was made up of the churches of Saints Sarkis, Gevork and Hakob churches, of the buildings of the patriarchal offices and school, of an orchard and of other buildings. Saint Sarkis Church was the official seat of the Patriarch, whereas the monastery was the patriarchal inn for the guests. Saint Sarkis Church, with the hermitage-monastery, was destroyed by the large earthquake of 1679 but was rebuilt on the same site during the rule of Edesatsi Nahabet Catholicos...
Read moreSaint Sargis Vicarial Church is a beautiful church which has a beautiful exterior design made of white limestone and features a large dome and four smaller domes. The interior of the church is equally impressive, with intricate carvings and paintings.
However, the atmosphere inside the church can be quite overwhelming for foreign visitors. The church is often crowded with locals who come to pray and light candles and the air can be thick with incense. Additionally, the church does not have any English-language signage, so it can be difficult for foreign visitors to know what...
Read moreԵրևանի երբեմնի բերդի դիմաց` Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։
Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։
Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց։
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 1972 թվականի կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը։ Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը։ 1971-1976 թվականներին եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն։ Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով։ 2000 թվականին ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների...
Read more