Թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի հետ երկար զրուցեցինք։ Պարոն Մամյանը պատմեց Կարեն Դեմիրճյանի կյանքի մի քանի հետաքրքիր դրվագ։ Կարեն Դեմիրճյանը այս շենքը 1998-ին նախատեսել էր, որպես նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Այժմ թանգարանային հատվածը զբաղեցնում է շենքի միայն առաջին հարկը։ Հիմնական ցուցադրության սրահում ներկայացված է Դեմիրճյանի ողջ կյանքը ծնունդից, մինչև եղերական մահը։ Հատկապես հետաքրքիր են ներկայացված լուսանկարները, որոնք արտացոլում են ժամանակի շունչը։ Թանգարանի մյուս սրահում վերակառուցված է Դեմիրճյանի աշխատասենյակը սեղան, անձնական իրեր, նվերներ, լուսանկարներ, ընծայագրեր ևն։
Կարեն Դեմիրճյանը հիրավի պետական գործիչ էր։ Հայաստանի բազմաթիվ ստրատեգիական կառույցներ նախաձեռնվել, կառուցվել կամ ավարտվել են հենց նրա ղեկավարության տարիներին։ Հիշենք թեկուզ Քաջարան-Մեղրի մայրուղին, որը չէր կառուցվի, եթե չլիներ Դեմիրճյանի, այսպես ասենք «բնազդային հեռատեսությունը»։ Մինչ այդ Մեղրին Երևանին կապող միակ ճանապարհը անցնում էր Նախիջևանով։ Այդ ճանապարհի կառուցումից ընդամենը մի քանի տարի հետո անկախության, պատերազմի և շրջափակումների շրջանում, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, Քաջարան-Մեղրի ճանապարհը վերածվեց կյանքի ճանապարհի։
Մի խոսքով շատ հետաքրքիր թանգարան է հատկապես Հայաստանի նոր և նորագույն պատմությամբ...
Read moreInteresting little museum, where was shown the life of an Armenian leader. Pleasant to listen to the stories of his life, look at his pictures, historical and important moments. Karen Drmirchyan contributed his life to make Armenia country where people who are working in the art sphere could find their place. I hope everyone who is interested in Armenian history would visit this museum and...
Read moreInteresting museum with a lot of valuable items. Here you can see Karen Demirchyan's contributions to the development of Armenia and also episodes of his personal life and work. The entrance to the museum is free. Many thanks to the staff who were nice...
Read more