Հիմնադրում և վերանորոգություններ Թբիլիսիի Սբ Նշան Եկեղեցին հայկական մշակութային այն հուշարձաններից է, որն աչքի է ընկնում ոչ միայն ավանդական հայկական ճարտարապետական հորինվածքով, այլև կրում է վրացական և արևելյան մշակույթի տարրեր: Ներկայումս եկեղեցու պատկանելիության հարցը վիճաբանության առարկա է Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև: Սբ Նշան եկեղեցին գտնվում էր հին Թիֆլիսի Կալոյի (Կալոս Ուբանի) թաղի կենտրոնում:
Պահպանված շինարարական արձանագրությունները և սկզբնաղբյուրները լիարժեք չպահպանված լինելու պատճառով թույլ չեն տալիս հստակեցնելու եկեղեցու հիմնադրման կոնկրետ տարեթիվը: Այսպես` համաձայն հայերեն ձեռագրերի հիշատակարանների՝ եկեղեցին հիմնադրվել է 1624 թ.: Եկեղեցու հյուսիսային բարավորին պահպանված արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է 1703-1720 թվականների ընթացքում: Հավելենք, որ 1720 թ. դրությամբ եկեղեցին դեռևս գմբեթ չի ունեցել: Չնայած դրան, այն սկսել է գործել: Գմբեթը հավելվել է 1780 թ.:
Գերեզմանոց Սբ Նշան եկեղեցին կից ունեցել է նաև գերեզմանոց, որը զբաղեցրել է նրա հյուսիսային, մասամբ նաև արևմտյան կողմը: 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի էին մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չի եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով: Տապանաքարերից բացի գերեզմանոցում եղել են նաև մահարձաններ: Պահպանվել են դրանցից երկուսը` Ավետիք Փիրոյանինը (1858 թ.) և Բարսեղ Մեղվինյանցինը (1894 թ.): Պահպանված տապանաքարերից ամենավաղը...
Read moreСурб Ншан состоит из небольшой церкви-колокольни, расположенных в ряд рядом друг с другом, отдельного зала, часовен, хачкаров, наскальных рисунков. Сурб Ншан состоит из двух церквей, притвора и средневекового кладбища с...
Read moreI hope this beautiful church could be restored and it's bell...
Read more